Categorized | From Armenia

Վերջին Շրջանին Մեր Դիւանագիտութիւնը Պարտուողական Եղած Է, Կ՛ըսէ Սրբազանը

1104achabahian «7 Օր» համացանցային ծառայութեան աշխատակից Դերենիկ Մալխասեան այս շահեկան հարցազրոյցը ունեցած է Հայաստանի Առաքելական Եկեղեցւոյ Շիրակի թեմի առաջնորդ Միքայէլ եպս. Աջապահեանի հետ: Առաջնորդ սրբազանի գնահատականները ազգային հոգեւորական ղեկավարի պատշաճ կեցուածքներու դրսեւորումներ են:

Ստորեւ կը ներկայացնենք սոյն հարցազրոյցը ամբողջութեամբ:

ԴԵՐԵՆԻԿ ՄԱԼԽԱՍԵԱՆ.- Հայ-թուրքական յարաբերութիւնների հաստատումը ներկայիս տեսքով եւ այս բովանդակութեամբ պէտք է գոհացնի՞ հասարակութեանը, թէ՞ աւելի շատ մտահոգուելու տեղիք տայ: Ինչպիսի՞ն է հոգեւորականի կարծիքը:

ՄԻՔԱՅԷԼ ԵՊՍ. ԱՋԱՊԱՀԵԱՆ.- Հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորումը պէտք է ուրախացնի, սակայն այստեղ միշտ պէտք է ի մտի ունենալ, թէ ի՞նչ գնով: Հասարակութիւնը, ազգը պատրաստ է: Ազգը խնդիր չունի: Բայց մեր ժողովուրդը պատրաստ չէ այնպիսի զիջումների, որոնք կարող են վտանգաւոր լինել ոչ միայն պետականութեան, այլեւ, ասենք, իր ինքնասիրութեան, ինքնութեան համար:

ԴԵՐԵՆԻԿ ՄԱԼԽԱՍԵԱՆ.- Դուք այս յարաբերութիւններում նման զիջումներ կամ գին տեսնու՞մ էք:

ՄԻՔԱՅԷԼ ԵՊՍ. ԱՋԱՊԱՀԵԱՆ.- Այո՛, տեսնում եմ: Կարծում եմ՝ մեր դիւանագիտութիւնն այդ իմաստով այս տարիների ընթացքում եղել է մի քիչ պաշտպանական, երբեմն՝ նոյնիսկ պարտուողական, իսկ հարեւանից երբեք առաւելագոյնը չի պահանջուել, ինչի հիմքերը կային, որովհետեւ Թուրքիան իրաւունք չունէր սահմանը փակելու: Այսինքն, ինքը թշնամական գործողութիւն է կատարել Հայաստանի հանդէպ, եւ Հայաստանը երբեք այդ հարթութիւնից չօգտուեց՝ պահանջելով սահմանի բացում, նոյնիսկ միակողմանի բացում: Ընդհակառակը՝ գնաց այսպիսի փոխզիջման, երբ սահմանը կարծես երկուստէք է փակուել եւ երկուստէք է բացւում: Անշուշտ, նաեւ սահմանի, տարածքային ամբողջականութեան, ինչպէս նաեւ Կարսի պայմանագրի ճանաչման խնդիր կայ: Սրանք այն փոխզիջումներն էին, որոնք, ըստ իս, անհրաժեշտ չէին:

ԴԵՐԵՆԻԿ ՄԱԼԽԱՍԵԱՆ.- Այս տեսանկիւնից գրեթէ 10 մլն հայութեանը յուզողը Ցեղասպանութեան հարցն է: Կը խնդրէի շատ յստակ պատասխանել՝ մենք Ցեղասպանութեան փաստն այս փաստաթղթերով կասկածի տակ առնու՞մ ենք, թէ ոչ:

ՄԻՔԱՅԷԼ ԵՊՍ. ԱՋԱՊԱՀԵԱՆ.-Կարելի է ասել՝ ե՛ւ այո, ե՛ւ ոչ, նայած՝ որ տեսանկիւնից ես նայում: Օրինակ՝ այս արձանագրութիւններում մերոնք, իբրեւ արդարացում, ասում են՝ տեսէ՛ք, Ցեղասպանութիւնը նշուած չէ: Բայց ես ասում եմ, որ շատ աւելի լաւ կը լինէր, որ նշուէր՝ իբրեւ Հայաստանի կողմից պահանջատիրութիւն, որ Հայաստանը չի հրաժարւում Ցեղասպանութեան հատուցման իր պահանջից: Հայաստանը երբեւիցէ չպէտք է հրաժարուէր Ցեղասպանութեան նկատմամբ իր պահանջատիրութիւնից: Դա՝ իբրեւ փաստարկ, իբրեւ յաղթաթուղթ, պէտք է միշտ լինի հայ-թուրքական յարաբերութիւնների մէջ: Քաղաքական յարաբերութիւնները չեն կարող հաստատուել՝ լռելով Ցեղասպանութեան մասին:

Ես Հայաստանի իշխանութիւնների շրջանում այն վտանգն եմ տեսնում, որ կարծես թէ Ցեղասպանութիւնը դարձնում են ներքին խնդիր, այսինքն՝ մենք մեզ համար Ապրիլի 24 ենք նշում, Ցեղասպանութեան զոհերի յուշարձանին ծաղիկ ենք դնում եւ այդքանով բաւարարւում ենք: Դրա դիմաց չենք պահանջում ո՛չ բարոյական, ո՛չ նիւթական հատուցում եւ ընդամէնը խնդիր ենք դնում մեզ ճանաչել տալու աշխարհին՝ իբրեւ ցեղասպանուած ժողովուրդ:

ԴԵՐԵՆԻԿ ՄԱԼԽԱՍԵԱՆ.- Իշխանութիւններն այս առումով պնդում են, թէ իրենք շարունակելու են Ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործընթացը:

ՄԻՔԱՅԷԼ ԵՊՍ. ԱՋԱՊԱՀԵԱՆ.-Լա՛ւ, պետութիւնները ճանաչեցին Ցեղասպանութիւնը: Որ ի՞նչ: Սոսկ ճանաչելո՞ւ համար, որպէսզի մենք աշխարհում ման գանք, եւ բոլորը մեզ ճանաչեն իբրեւ ցեղասպանուած ժողովու՞րդ, թէ՞ դրա դիմաց հատուցում պահանջենք: Այդ հատուցման խնդիրն այսօր ես մեր իշխանութիւնների օրակարգում չեմ տեսնում: Եւ եթէ եկել է այդ պահանջը դնելու առիթը, ինչո՞ւ հիմա չի դրւում: Երբ սահմանը բացելու համար Թուրքիայի վրայ սոսկալի ճնշում կար, մենք, փոխանակ այս հարցով ուժեղացնէինք ճնշումը, Թուրքիային օգնեցինք ձերբազատուելու այդ ճնշումից: Եւ ես այստեղ շատ կ՛ուզենայի հաւատալ մեր իշխանութիւնների, մեր դիւանագէտների բացարձակ պրոֆէսիոնալիզմին (մասնագիտական մակարդակին-Խմբ.), բայց ինձ չի համոզում այն բացատրութիւնը, որ տրւում է: Եւ միակ իմ յոյսն այն է, որ երեւի իրենք ինչ-որ քայլեր ի նկատի ունեն: Դէ, մեր նախագահն էլ շախմատի ֆեդերացիայի նախագահն է, երեւի շախմատային մտածելակերպով ինչ-որ քայլեր նկատի ունեն, որոնք, ի վերջոյ, յանգեցնելու են յաղթանակի: Բայց ռէալ կերպով դա ես չեմ կարողանում տեսնել:

ԴԵՐԵՆԻԿ ՄԱԼԽԱՍԵԱՆ.- Սրբազա՛ն, միգուցէ մեր հասարակութիւնն է այս 90 եւ աւելի տարիների ընթացքում Ցեղասպանութեան խնդրի առնչութեամբ դարձել պակաս պահանջատէր, պակաս հետեւողական: Միգուցէ մենք հասարակութեա՞ն առումով խնդիր ունենք:

ՄԻՔԱՅԷԼ ԵՊՍ. ԱՋԱՊԱՀԵԱՆ.-Գիտէ՞ք, տասնամեակներ շարունակ մեր ժողովրդին համոզել են, որ պահանջատիրութիւնն աւելորդ բան է, կեղծ է: 70 տարի կոմունիստական իշխանութիւնը համոզել է, թէ այլեւս մոռացէք տարածքային պահանջատիրութիւնը: Համոզում էին, որ այլեւս անհնար է ինչ-որ բան փոխել, ասում էին՝ Թուրքիան իր սահմանն արդէն գծել է, մենք Կարսի պայմանագրով ընդունել ենք, Նախիջեւանը Ադրբեջանինն է, ինչ որ եղել է, եղել է, մոռացէ՛ք, հիմա զրօ կէտից սկսէք ապրել: Այս ամէնը, իրօք, ազդեցութիւն ունեցել է, սակայն ոչ այն չափով, ինչ չափով իրենք կ`ուզենային: Սակայն մինչեւ հիմա մեր ժողովրդի զգալի մասը, համոզուած եմ՝ նաեւ այսօրուայ իշխանութիւնները, այն համոզմունքն ունեն, թէ որեւէ տարածքային պահանջ, որեւէ հատուցում այլեւս անհնար է: Յայտարարում են, թէ եկէք իզուր տեղն այլեւս տարածքային պահանջի կամ հատուցման մասին չխօսենք: Փաստօրէն, մենք հիմա՝ անկախութիւնից 20 տարի անց, վերադարձել ենք այն նոյն կոմունիստական շրջանի գաղափարախօսութեանը, թէ ոչինչ փոխել հնարաւոր չէ: Պանաջատիրութիւնը շատ դէպքերում ներկայացւում է որպէս ռոմանտիզմ: Առաւելագոյնը ձեռք բերելը միշտ ռոմանտիզմ է, բայց պէտք է առաւելագոյնը պահանջէս, որ ինչ-որ բան ստանաս: Ես էլ եմ մտածում, որ այսօրուայ վիճակում տարածքային փոխհատուցում ստանալը մի քիչ ռոմանտիկ է թւում: Բայց դրա դիմաց դու կարող ես իրաւունք ձեռք բերել քո հայրենի վայրերը վերադառնալու, փոխհատուցում ստանալու, քո պապենական ունեցուածքին տէր կանգնելու, վստահ լինելու, որ մեր եկեղեցիները եւ մշակոյթի վայրերն այլեւս չեն աւերուի: Եթէ դու ընդհանրապէս պահանջ չունես, ի՞նչ ես ուզում ստանալ:

ԴԵՐԵՆԻԿ ՄԱԼԽԱՍԵԱՆ.- Սակայն իշխանութիւնները շատ դէպքերում պնդում են, թէ եթէ սահմանը բաց լինի, Հայաստանը տնտեսապէս կը հզօրանայ, ուժեղ պետութիւն կը դառայ, եւ միայն այդ դէպքում կարելի կը լինի ինչ- որ բան պահանջել եւ ստանալ:

ՄԻՔԱՅԷԼ ԵՊՍ. ԱՋԱՊԱՀԵԱՆ.-Իսկական ռոմանտիզմն այստեղ է: Ինչ-որ զարգացում կարող է լինել, չպէտք է ժխտել, բայց եթէ պէտք է գործեն մաքսային այն օրէնքները, որոնք հիմա գոյութիւն ունեն, մեր ժողովուրդը ոչնչով չի շահելու, շահելու են մի խումբ մարդիկ: Օրինակ՝ Վրաստանի սահմանը բաց է, բայց մեր գիւղացին կարողանո՞ւմ է իր կարտոֆիլը (գետնախնձորը-խմբ.) Վրաստանում վաճառել: Ի հարկէ՝ ո՛չ: Ի՞նչ երաշխիք կայ, որ մեր գիւղացին իր կարտոֆիլը կը կարողանայ վաճառել Կարսում: Սակայն նոյնիսկ ինչ-որ տնտեսական օգուտ ենթադրելով՝ մտածել, թէ կարելի էր այս զիջումներին գնալ, աններելի է:

ԴԵՐԵՆԻԿ ՄԱԼԽԱՍԵԱՆ.- Դուք տեսնո՞ւմ էք Կարսի պայմանագրի վերահաստատման վտանգը, եւ այդ վտանգն ինչպիսի՞ բնոյթ է կրում:

ՄԻՔԱՅԷԼ ԵՊՍ. ԱՋԱՊԱՀԵԱՆ.-Թուրքերը մեզ հետաքրքիր ծուղակի մէջ են գցել‘ նշելով, թէ սահմանը վերահաստատում ենք, ոչ թէ հաստատում: Այսինքն, մենք մի անգամ՝ 1921թ., հաստատել ենք Կարսի պայմանագրով: Սա ի՞նչ է նշանակում. որ մենք պահանջներ չունենք, Թուրքիայի տարածքային ամբողջականութիւնը ճանաչում ենք, հետեւաբար մեր պահանջատիրութիւնը, որպէս այդպիսին, գոյութիւն չունի, եւ Ցեղասպանութեան խնդիրն էլ ներքին սպառման առարկայ է, Հայաստանում ինչքան ուզում էք, խոսէք: Այս արձանագրութիւններով ոչ մի բան չի հարթւում, ընդհակառակը՝ խնդիրները քնեցւում են: Այսինքն, շարունակենք լռել Ցեղասպանութեան մասին, Ղարաբաղի մասին, շարունակենք լռել, որ մենք տարածքային պահանջ ունենք եւ այլն:

ԴԵՐԵՆԻԿ ՄԱԼԽԱՍԵԱՆ.- Դուք Ձեր խօսքում յիշատակեցիք Ղարաբաղը: Ձեր կարծիքով այս երկու խնդիրները՝ հայ-թուրքական յարաբերութիւնները եւ ղարաբաղեան հակամարտութիւնը, իրար հետ կապուա՞ծ են այն դէպքում, երբ իշխանութիւնները նշում են, թէ արձանագրութիւններում Ղարաբաղի անունը չի յիշատակւում:

ՄԻՔԱՅԷԼ ԵՊՍ. ԱՋԱՊԱՀԵԱՆ.-Աւելի վատ, որ չի յիշատակւում. դա է Դաւութօղլուին, Էրդողանին հնարաւորութիւն տալիս ասելու, թէ քանի դեռ Ղարաբաղի հարցը չի լուծուել, մենք սահման չենք բացելու: Հէնց այս արձանագրութիւնների մէջ պէտք է լինէր, որ այս յարաբերութիւնների հաստատումը եւ սահմանի բացումը պայմանաւորուած չեն Ղարաբաղի հարցով:

Գիտէ՞ք, ես այս երկու խնդիրների մէջ չեմ կապ տեսնում. դա մէկ ընդհանուր հարց է: Ադրբեջան, Թուրքիա՝ նոյն ժողովուրդն են, նոյն ազգութիւնը, սակայն երկու պետութիւն: Թուրքիայի համար չկայ Ղարաբաղի՝ իբրեւ երրորդ պետութեան հարց, Ղարաբաղի հարցը  թուրքական պետութեան հարցն է, որովհետեւ դա Թուրքիայի համար հայոց պահանջատիրութեան ժամանակաւոր յաղթանակն է: Եթէ ինքը կարողանայ մեզ այնտեղ պարտութեան մատնել, ուրեմն հայութիւնը պէտք է առնուազն հարիւր տարի մոռանայ այլեւս Կա՛րսն էլ, Իգդի՛րն էլ, Արարա՛տն էլ: Թուրքական պետութիւնը ոչ թէ Ադրբեջանին է սատարում, ինքն իրեն է սատարում: Եթէ հայերը Ղարաբաղը «Մարսեն», պարզ է, որ պէտք է Ղարսը պահանջեն: Ուրեմն Թուրքիան ամէն ինչ պէտք է անի, որ հայերը Ղարաբաղը «չմարսեն»:

ԴԵՐԵՆԻԿ ՄԱԼԽԱՍԵԱՆ.- Շատերը ներկայումս նշում են, որ այսօրուայ թուրքը 1915թ. թուրքը չէ, եւ այսօրուայ թուրքի հետ հնարաւոր է լեզու գտնել: Դա ճի՞շդ տրամաբանութիւն է:

ՄԻՔԱՅԷԼ ԵՊՍ. ԱՋԱՊԱՀԵԱՆ.-Հայ մարդն այսքան ժամանակ չի կարողացել հասկանալ թուրքական ինքնութիւնը: Թուրքը՝ իբրեւ անհատ, վտանգաւոր չէ: Բայց թուրքը՝ իբրեւ ամբոխ, վտանագաւոր է եղել ինչպէս 1915թ., այնպէս էլ 2009թ., վտանգաւոր կը լինի նաեւ 2119թ.: Նոյն 1915թ. շատ թուրք անհատներ փրկել են հայերին, սակայն երբ այդ թուրք անհատը յայտնւում էր ամբոխի մէջ, անում էր այն, ինչ անում էր ամբոխը: Եթէ այսօր էլ Թուրքիայում ինչ-որ մի ամբոխային վիճակ լինի, կրկնուելու է 1915թ.ն: Եթէ, ասենք, Բուրսայում Հայաստանը յաղթէր 2:0 հաշուով, հաստատ համոզուած եղէք, որոշ խժդժութիւններ լինելու էին, հաստատ ինչ-որ վանք էին պայթեցնելու, մի փոքրիկ թաղամասում մի քրիստոնեայի վրայ էր յարձակում լինելու: Այս առումով, փա՛ռք Աստծոյ, ե՛ւ այստեղ, ե՛ւ այնտեղ մեր թիմը պարտութիւն կրեց:

Leave a Reply

mediagallery

activism3

protocols
readbetweenlinesvoiceconcerns
PHVsPjxsaT48c3Ryb25nPndvb19hYm91dF9iaW88L3N0cm9uZz4gLSA8L2xpPjxsaT48c3Ryb25nPndvb19hYm91dF9ncmF2YXRhcjwvc3Ryb25nPiAtIDwvbGk+PGxpPjxzdHJvbmc+d29vX2Fib3V0X2ltYWdlPC9zdHJvbmc+IC0gPC9saT48bGk+PHN0cm9uZz53b29fYWJvdXRfaW1hZ2VfaGVpZ2h0PC9zdHJvbmc+IC0gODA8L2xpPjxsaT48c3Ryb25nPndvb19hYm91dF9pbWFnZV93aWR0aDwvc3Ryb25nPiAtIDgwPC9saT48bGk+PHN0cm9uZz53b29fYWJvdXRfbW9yZTwvc3Ryb25nPiAtIDwvbGk+PGxpPjxzdHJvbmc+d29vX2Fib3V0X3JlYWRtb3JlPC9zdHJvbmc+IC0gPC9saT48bGk+PHN0cm9uZz53b29fYWJvdXRfdGV4dDwvc3Ryb25nPiAtIDwvbGk+PGxpPjxzdHJvbmc+d29vX2Fkc19yb3RhdGU8L3N0cm9uZz4gLSBmYWxzZTwvbGk+PGxpPjxzdHJvbmc+d29vX2FkXzMwMF9hZHNlbnNlPC9zdHJvbmc+IC0gPC9saT48bGk+PHN0cm9uZz53b29fYWRfMzAwX2ltYWdlPC9zdHJvbmc+IC0gaHR0cDovL3d3dy53b290aGVtZXMuY29tL2Fkcy93b290aGVtZXMtMjAweDEyNS5naWY8L2xpPjxsaT48c3Ryb25nPndvb19hZF8zMDBfdXJsPC9zdHJvbmc+IC0gaHR0cDovL3d3dy53b290aGVtZXMuY29tPC9saT48bGk+PHN0cm9uZz53b29fYWRfYmxvY2tfYWRzZW5zZTwvc3Ryb25nPiAtIDwvbGk+PGxpPjxzdHJvbmc+d29vX2FkX2Jsb2NrX2ltYWdlPC9zdHJvbmc+IC0gaHR0cDovL3d3dy53b290aGVtZXMuY29tL2Fkcy93b290aGVtZXMtMzAweDI1MC0xLmdpZjwvbGk+PGxpPjxzdHJvbmc+d29vX2FkX2Jsb2NrX3VybDwvc3Ryb25nPiAtIGh0dHA6Ly93d3cud29vdGhlbWVzLmNvbTwvbGk+PGxpPjxzdHJvbmc+d29vX2FkX2NvbnRlbnQ8L3N0cm9uZz4gLSBmYWxzZTwvbGk+PGxpPjxzdHJvbmc+d29vX2FkX2NvbnRlbnRfYWRzZW5zZTwvc3Ryb25nPiAtIDwvbGk+PGxpPjxzdHJvbmc+d29vX2FkX2NvbnRlbnRfZGlzYWJsZTwvc3Ryb25nPiAtIGZhbHNlPC9saT48bGk+PHN0cm9uZz53b29fYWRfY29udGVudF9pbWFnZTwvc3Ryb25nPiAtIGh0dHA6Ly93d3cud29vdGhlbWVzLmNvbS9hZHMvd29vdGhlbWVzLTQ2OHg2MC0yLmdpZjwvbGk+PGxpPjxzdHJvbmc+d29vX2FkX2NvbnRlbnRfdXJsPC9zdHJvbmc+IC0gaHR0cDovL3d3dy53b290aGVtZXMuY29tPC9saT48bGk+PHN0cm9uZz53b29fYWRfaGVhZGVyX2Fkc2Vuc2U8L3N0cm9uZz4gLSA8L2xpPjxsaT48c3Ryb25nPndvb19hZF9oZWFkZXJfaW1hZ2U8L3N0cm9uZz4gLSBodHRwOi8vd3d3Lndvb3RoZW1lcy5jb20vYWRzL3dvb3RoZW1lcy00Njh4NjAtMi5naWY8L2xpPjxsaT48c3Ryb25nPndvb19hZF9oZWFkZXJfdXJsPC9zdHJvbmc+IC0gaHR0cDovL3d3dy53b290aGVtZXMuY29tPC9saT48bGk+PHN0cm9uZz53b29fYWRfaW1hZ2VfMTwvc3Ryb25nPiAtIGh0dHA6Ly93d3cud29vdGhlbWVzLmNvbS9hZHMvd29vdGhlbWVzLTEyNXgxMjUtMS5naWY8L2xpPjxsaT48c3Ryb25nPndvb19hZF9pbWFnZV8yPC9zdHJvbmc+IC0gaHR0cDovL3d3dy53b290aGVtZXMuY29tL2Fkcy93b290aGVtZXMtMTI1eDEyNS0yLmdpZjwvbGk+PGxpPjxzdHJvbmc+d29vX2FkX2ltYWdlXzM8L3N0cm9uZz4gLSBodHRwOi8vd3d3Lndvb3RoZW1lcy5jb20vYWRzL3dvb3RoZW1lcy0xMjV4MTI1LTMuZ2lmPC9saT48bGk+PHN0cm9uZz53b29fYWRfaW1hZ2VfNDwvc3Ryb25nPiAtIGh0dHA6Ly93d3cud29vdGhlbWVzLmNvbS9hZHMvd29vdGhlbWVzLTEyNXgxMjUtNC5naWY8L2xpPjxsaT48c3Ryb25nPndvb19hZF9tcHVfYWRzZW5zZTwvc3Ryb25nPiAtIDwvbGk+PGxpPjxzdHJvbmc+d29vX2FkX21wdV9kaXNhYmxlPC9zdHJvbmc+IC0gdHJ1ZTwvbGk+PGxpPjxzdHJvbmc+d29vX2FkX21wdV9pbWFnZTwvc3Ryb25nPiAtIGh0dHA6Ly9zdG9wdGhlcHJvdG9jb2xzLmNvbS93cC1jb250ZW50L3VwbG9hZHMvMjAwOS8wOS9Kb2dob3ZydGF5aW5IYXZha0VuZ291dDEtTGFyZ2UxLmpwZzwvbGk+PGxpPjxzdHJvbmc+d29vX2FkX21wdV91cmw8L3N0cm9uZz4gLSBodHRwOi8vc3RvcHRoZXByb3RvY29scy5jb20vMjAwOS8wOS8yNi9zZXB0LTI3LXB1YmxpYy1yYWxseS10by1wcm90ZXN0LXByb3RvY29scy88L2xpPjxsaT48c3Ryb25nPndvb19hZF90b3A8L3N0cm9uZz4gLSBmYWxzZTwvbGk+PGxpPjxzdHJvbmc+d29vX2FkX3RvcF9hZHNlbnNlPC9zdHJvbmc+IC0gPC9saT48bGk+PHN0cm9uZz53b29fYWRfdG9wX2Rpc2FibGU8L3N0cm9uZz4gLSB0cnVlPC9saT48bGk+PHN0cm9uZz53b29fYWRfdG9wX2ltYWdlPC9zdHJvbmc+IC0gd3AtY29udGVudC91cGxvYWRzLzIwMDkvMDkvSm9naG92cnRheWluSGF2YWtFbmdvdXQxLUxhcmdlLmpwZzwvbGk+PGxpPjxzdHJvbmc+d29vX2FkX3RvcF91cmw8L3N0cm9uZz4gLSBodHRwOi8vc3RvcHRoZXByb3RvY29scy5jb20vMjAwOS8wOS8yMS9zZXB0LTI3LXB1YmxpYy1yYWxseS10by1wcm90ZXN0LXByb3RvY29scy88L2xpPjxsaT48c3Ryb25nPndvb19hZF91cmxfMTwvc3Ryb25nPiAtIGh0dHA6Ly93d3cud29vdGhlbWVzLmNvbTwvbGk+PGxpPjxzdHJvbmc+d29vX2FkX3VybF8yPC9zdHJvbmc+IC0gaHR0cDovL3d3dy53b290aGVtZXMuY29tPC9saT48bGk+PHN0cm9uZz53b29fYWRfdXJsXzM8L3N0cm9uZz4gLSBodHRwOi8vd3d3Lndvb3RoZW1lcy5jb208L2xpPjxsaT48c3Ryb25nPndvb19hZF91cmxfNDwvc3Ryb25nPiAtIGh0dHA6Ly93d3cud29vdGhlbWVzLmNvbTwvbGk+PGxpPjxzdHJvbmc+d29vX2FsdF9zdHlsZXNoZWV0PC9zdHJvbmc+IC0gZGVmYXVsdC5jc3M8L2xpPjxsaT48c3Ryb25nPndvb19hcmNoaXZlX2xpbms8L3N0cm9uZz4gLSA8L2xpPjxsaT48c3Ryb25nPndvb19hdXRob3I8L3N0cm9uZz4gLSBmYWxzZTwvbGk+PGxpPjxzdHJvbmc+d29vX2F1dG9faW1nPC9zdHJvbmc+IC0gdHJ1ZTwvbGk+PGxpPjxzdHJvbmc+d29vX2Jsb2dfc3VibmF2aWdhdGlvbjwvc3Ryb25nPiAtIGZhbHNlPC9saT48bGk+PHN0cm9uZz53b29fY2F0X21lbnU8L3N0cm9uZz4gLSBmYWxzZTwvbGk+PGxpPjxzdHJvbmc+d29vX2NhdF9uYXZfMTwvc3Ryb25nPiAtIGZhbHNlPC9saT48bGk+PHN0cm9uZz53b29fY29udGVudF9hcmNoaXZlczwvc3Ryb25nPiAtIGZhbHNlPC9saT48bGk+PHN0cm9uZz53b29fY3VzdG9tX2Nzczwvc3Ryb25nPiAtIDwvbGk+PGxpPjxzdHJvbmc+d29vX2N1c3RvbV9mYXZpY29uPC9zdHJvbmc+IC0gaHR0cDovL3N0b3B0aGVwcm90b2NvbHMuY29tL3dwLWNvbnRlbnQvd29vX3VwbG9hZHMvOS1zdG9wX3NpZ24ucG5nPC9saT48bGk+PHN0cm9uZz53b29fZXhjbHVkZV9wYWdlc19mb290ZXI8L3N0cm9uZz4gLSA8L2xpPjxsaT48c3Ryb25nPndvb19leGNsdWRlX3BhZ2VzX21haW48L3N0cm9uZz4gLSA8L2xpPjxsaT48c3Ryb25nPndvb19mZWF0dXJlZF9jYXRlZ29yeTwvc3Ryb25nPiAtIEZlYXR1cmVkPC9saT48bGk+PHN0cm9uZz53b29fZmVhdHVyZWRfbGF5b3V0PC9zdHJvbmc+IC0gbGFyZ2Vfbm9fYWQucGhwPC9saT48bGk+PHN0cm9uZz53b29fZmVhdF9hbHRfaGVpZ2h0PC9zdHJvbmc+IC0gODU8L2xpPjxsaT48c3Ryb25nPndvb19mZWF0X2FsdF93aWR0aDwvc3Ryb25nPiAtIDEzMDwvbGk+PGxpPjxzdHJvbmc+d29vX2ZlYXRfZW50cmllczwvc3Ryb25nPiAtIDU8L2xpPjxsaT48c3Ryb25nPndvb19mZWVkYnVybmVyX2lkPC9zdHJvbmc+IC0gPC9saT48bGk+PHN0cm9uZz53b29fZmVlZGJ1cm5lcl91cmw8L3N0cm9uZz4gLSBodHRwOi8vZmVlZHMuZmVlZGJ1cm5lci5jb20vU3RvcFRoZVByb3RvY29sczwvbGk+PGxpPjxzdHJvbmc+d29vX2dhbGxlcnlfZGVzdDwvc3Ryb25nPiAtIGZhbHNlPC9saT48bGk+PHN0cm9uZz53b29fZ2FsbGVyeV9saW1pdDwvc3Ryb25nPiAtIDwvbGk+PGxpPjxzdHJvbmc+d29vX2dhbGxlcnlfc2x1Zzwvc3Ryb25nPiAtIFNlbGVjdCBhIHBhZ2U6PC9saT48bGk+PHN0cm9uZz53b29fZ29vZ2xlX2FuYWx5dGljczwvc3Ryb25nPiAtIDxzY3JpcHQgdHlwZT1cInRleHQvamF2YXNjcmlwdFwiPg0KdmFyIGdhSnNIb3N0ID0gKChcImh0dHBzOlwiID09IGRvY3VtZW50LmxvY2F0aW9uLnByb3RvY29sKSA/IFwiaHR0cHM6Ly9zc2wuXCIgOiBcImh0dHA6Ly93d3cuXCIpOw0KZG9jdW1lbnQud3JpdGUodW5lc2NhcGUoXCIlM0NzY3JpcHQgc3JjPVwnXCIgKyBnYUpzSG9zdCArIFwiZ29vZ2xlLWFuYWx5dGljcy5jb20vZ2EuanNcJyB0eXBlPVwndGV4dC9qYXZhc2NyaXB0XCclM0UlM0Mvc2NyaXB0JTNFXCIpKTsNCjwvc2NyaXB0Pg0KPHNjcmlwdCB0eXBlPVwidGV4dC9qYXZhc2NyaXB0XCI+DQp0cnkgew0KdmFyIHBhZ2VUcmFja2VyID0gX2dhdC5fZ2V0VHJhY2tlcihcIlVBLTg2ODExNTctM1wiKTsNCnBhZ2VUcmFja2VyLl90cmFja1BhZ2V2aWV3KCk7DQp9IGNhdGNoKGVycikge308L3NjcmlwdD48L2xpPjxsaT48c3Ryb25nPndvb19oZWFkZXJfbGF5b3V0PC9zdHJvbmc+IC0gYWJvdXQucGhwPC9saT48bGk+PHN0cm9uZz53b29faG9tZTwvc3Ryb25nPiAtIHRydWU8L2xpPjxsaT48c3Ryb25nPndvb19ob21lX3RodW1iX2hlaWdodDwvc3Ryb25nPiAtIDU3PC9saT48bGk+PHN0cm9uZz53b29faG9tZV90aHVtYl93aWR0aDwvc3Ryb25nPiAtIDEwMDwvbGk+PGxpPjxzdHJvbmc+d29vX2ltYWdlX2hlaWdodDwvc3Ryb25nPiAtIDE3MDwvbGk+PGxpPjxzdHJvbmc+d29vX2ltYWdlX3NpbmdsZTwvc3Ryb25nPiAtIHRydWU8L2xpPjxsaT48c3Ryb25nPndvb19pbWFnZV93aWR0aDwvc3Ryb25nPiAtIDQzMDwvbGk+PGxpPjxzdHJvbmc+d29vX2xvZ288L3N0cm9uZz4gLSBodHRwOi8vc3RvcHRoZXByb3RvY29scy5jb20vd3AtY29udGVudC93b29fdXBsb2Fkcy84LVN0b3BUaGVQcm90b2NvbHNFZGl0Mi5qcGc8L2xpPjxsaT48c3Ryb25nPndvb19tYW51YWw8L3N0cm9uZz4gLSBodHRwOi8vd3d3Lndvb3RoZW1lcy5jb20vc3VwcG9ydC90aGVtZS1kb2N1bWVudGF0aW9uL2dhemV0dGUtZWRpdGlvbi88L2xpPjxsaT48c3Ryb25nPndvb19uYXZfZXhjbHVkZTwvc3Ryb25nPiAtIDwvbGk+PGxpPjxzdHJvbmc+d29vX3JlY2VudF9jb250ZW50PC9zdHJvbmc+IC0gZmFsc2U8L2xpPjxsaT48c3Ryb25nPndvb19yZWNlbnRfcG9zdHM8L3N0cm9uZz4gLSA0PC9saT48bGk+PHN0cm9uZz53b29fcmVsYXRlZDwvc3Ryb25nPiAtIHRydWU8L2xpPjxsaT48c3Ryb25nPndvb19yZXNpemU8L3N0cm9uZz4gLSB0cnVlPC9saT48bGk+PHN0cm9uZz53b29fc2hvcnRuYW1lPC9zdHJvbmc+IC0gd29vPC9saT48bGk+PHN0cm9uZz53b29fc2hvd19jYXJvdXNlbDwvc3Ryb25nPiAtIHRydWU8L2xpPjxsaT48c3Ryb25nPndvb19zaG93X2NvbnRlbnRfYXJjaGl2ZTwvc3Ryb25nPiAtIGZhbHNlPC9saT48bGk+PHN0cm9uZz53b29fc2hvd192aWRlbzwvc3Ryb25nPiAtIGZhbHNlPC9saT48bGk+PHN0cm9uZz53b29fc2luZ2xlX2hlaWdodDwvc3Ryb25nPiAtIDE4MDwvbGk+PGxpPjxzdHJvbmc+d29vX3NpbmdsZV93aWR0aDwvc3Ryb25nPiAtIDI3MDwvbGk+PGxpPjxzdHJvbmc+d29vX3RhYnM8L3N0cm9uZz4gLSBmYWxzZTwvbGk+PGxpPjxzdHJvbmc+d29vX3RoZW1lbmFtZTwvc3Ryb25nPiAtIEdhemV0dGU8L2xpPjxsaT48c3Ryb25nPndvb190aHVtYl9oZWlnaHQ8L3N0cm9uZz4gLSA2NDwvbGk+PGxpPjxzdHJvbmc+d29vX3RodW1iX3dpZHRoPC9zdHJvbmc+IC0gNjQ8L2xpPjxsaT48c3Ryb25nPndvb190d2l0dGVyX2VuYWJsZTwvc3Ryb25nPiAtIHRydWU8L2xpPjxsaT48c3Ryb25nPndvb190d2l0dGVyX3VzZXJuYW1lPC9zdHJvbmc+IC0gd29vdGhlbWVzPC9saT48bGk+PHN0cm9uZz53b29fdXBsb2Fkczwvc3Ryb25nPiAtIGE6Nzp7aTowO3M6NjY6Imh0dHA6Ly9zdG9wdGhlcHJvdG9jb2xzLmNvbS93cC1jb250ZW50L3dvb191cGxvYWRzLzktc3RvcF9zaWduLnBuZyI7aToxO3M6Nzg6Imh0dHA6Ly9zdG9wdGhlcHJvdG9jb2xzLmNvbS93cC1jb250ZW50L3dvb191cGxvYWRzLzgtU3RvcFRoZVByb3RvY29sc0VkaXQyLmpwZyI7aToyO3M6Njk6Imh0dHA6Ly9zdG9wdGhlcHJvdG9jb2xzLmNvbS93cC1jb250ZW50L3dvb191cGxvYWRzLzctcHJvdG9jb2xzdGVtLlBORyI7aTozO3M6Nzc6Imh0dHA6Ly9zdG9wdGhlcHJvdG9jb2xzLmNvbS93cC1jb250ZW50L3dvb191cGxvYWRzLzYtU3RvcFRoZVByb3RvY29sc2VkaXQuanBnIjtpOjQ7czo3NzoiaHR0cDovL3N0b3B0aGVwcm90b2NvbHMuY29tL3dwLWNvbnRlbnQvd29vX3VwbG9hZHMvNS1TdG9wVGhlUHJvdG9jb2xzZWRpdC5qcGciO2k6NTtzOjczOiJodHRwOi8vc3RvcHRoZXByb3RvY29scy5jb20vd3AtY29udGVudC93b29fdXBsb2Fkcy80LVN0b3BUaGVQcm90b2NvbHMuanBnIjtpOjY7czo2OToiaHR0cDovL3N0b3B0aGVwcm90b2NvbHMuY29tL3dwLWNvbnRlbnQvd29vX3VwbG9hZHMvMy1wcm90b2NvbHN0ZW0uUE5HIjt9PC9saT48bGk+PHN0cm9uZz53b29fdmlkZW9fY2F0ZWdvcnk8L3N0cm9uZz4gLSBWaWRlb3M8L2xpPjwvdWw+